Շվեցարական Վալե կանտոնի խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում է ընդունել ողորմություն խնդրելու արգելքի մասին: Կապված քաղաքներում ողորմություն խնդրողների թվի կտրուկ աճի հետ՝ կառավարությանը անհանգստացրել է այս խնդիրը, հաղորդում է Le Matin-ը:

Իշխանությունների հիմնական անհանգստությունն է հարուցում զբոսաշրջիկների թվի կրճատումը, որը կարող է պայմանավորված լինել սոցիալական անբարենպաստ դրությամբ, որն արտահայտվում է քաղաքի փողոցներում:Կանտոնի ղեկավարությունը չի վիճարկում հայտնի ասացվածքը՝ «աղքատությունն արատ չէ», սակայն, այնուամենայնիվ, փորձում է պաշտոնական արգելքի միջոցով լուծել այդ խնդիրը, հաղորդում է Euromag.ru-ն: