Կարմիր հրապարակում վերջերս հատուկ Louis Vuitton-ի նորաձեւության ցուցադրության համար կառուցված պավիլյոն-ճամպրուկը իսկական գլխացավանք է մայրաքաղաքային կոմունիստների համար, որոնք կարծում են, որ այդ կառույցն այլանդակում է Մոսկվայի սիրտը:
Հենց այստեղ դեկտեմբերի 2-ից հունվարի 19-ը կկայանա «ճանապպարհորդությունների ոգի» անվամբ ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն հանրահայտ նորաձեւության տան հայտնի հաճախորդների անձնական իրերը:
Կոմունիստները կարծում են, որ այդ կառույցն այլանդակում ու աղավաղում է Կարմիր հրապարակի սակրալ կարգավիճակը եւ պահանջում են, որպեսզի պատկան մարմինները լուծեն խնդիրը ու պարզեն՝ ով է թույլ տվել, որ կառույցը հենց այդ հատվածում տեղադրվի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:





























