Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և, մասնավորապես, քաղբանտարկյալների առկայության փաստը:
Առաջին նախագահը շեշտել է նաև, որ եթե առաջիկայում տեղի ունենալիք ՄԻՄՖ կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում չարտահայտի այս հարցերի վերաբերյալ, ապա դա մի կողմից խորը հիասթափություն կպատճառի հասարակությանը, մյուս կողմից մեծ նվեր կհանդիսանա Հայաստանի բռնապետական իշխանությանը` նրանց խրախուսելով էլ ավելի խստացնել քաղաքական ճնշումներն ու հալածանքները:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:




























