Այսօր` ապրիլի 5-ին ննջեցյալների հիշատակության օրն է' Մեռելոցը: Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոների հաջորդ օրը, այդ թվում նաև Սուրբ Հարության տոնի հաջորդ օրը Մեռելոց է։ Այդ օրը ննջեցյալների հարազատները հոգեհանգստի արարողություն են կատարում և հարգում ննջեցյալների հիշատակը, որոպեսզի նրանք էլ մասնակից լինեն քրիստոնեկան տոների խորհրդին։
Այսօր Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Հիշեցնենք, որ ինչպես նախկինում, այսօր եւս կառավարության կողմից հայտարարվել է ոչ աշխատանքային օր:




























