Ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կանցկացվի ՌԴ հաշմանդամային լողի բաց առաջնությունը:

Առաջնությանը կմասնակցեն 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանի 21 տարածաշրջաններից և Թայլանդից: Հայաստանն այդ առաջնությանը կունենա մեկ մասնակից` տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ), ով հանդես կգա ազատ ոճում: Նրա հաջող ելույթը հնարավորություն կտա ձեռք բերել 2010թ. օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Լողի աշխարհի առաջնության (հաշմանդամային) ուղեգիր:

Առաջնության մասնակցության բոլոր ծասխսերը հոգում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային Ֆեդերացիան` չունենալով պետական աջակցություն:

«Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան» Հայաստանի Հանրապետությունում գործում է 2009թ. մարտի 1-ից: ՀՍՀԱՖ-ը ստեղծվել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպությանը: