Ապրիլի 3-ի երեկոյան Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ տարածքի «Հոթ Սփոթ» (Hot Spot) կոչվող սրճարանում անհայտ տղամարդը կրակ է բացել, որի արդյունքում սպանվել են 4 երիտասարդներ: Եւս երկուսը ստացել են վնասվածքներ, նրանց վիճակը կրիտիկական է: բոլոր սպանվածներն ու տուժածները 20-30 տարեկան են: Ըստ ոստիկանության տվյալների՝ հանցագործը փախուստի է դիմել:

Իսկ արդեն հաջորդ օրը Los Angeles Times-ը տեղեկացրել է, որ այդ սրճարանում շաբաթ օրը հնչած կրակոցների հետևանքով մահացած չորս երիտասարդները հայեր են: Իրավապահ մարմինները կատարվածը ներկայացրել են որպես «կոտորած», որը տեղի է ունեցել մի քանի վայրկյանների ընթացքում:

Թերթը նաեւ հրապարակել է մահացածների անունները` Հարութ Բաբուրյան` 28 տարեկան, Սարգիս Քարաջյան` 26 տարեկան, Վարդան Թոֆալյան 31 տարեկան, եւ Հայկ Յեգնանյան 25 տարեկան:

Իրավապահների կարծիքով, հանցագործը եւս հայ է: Նշվում է նաեւ, որ բոլոր սպանվածները հանցավոր խմբավորման անդամներ են: