Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը 16 երկրներում դեսպաններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Համաձայն հրամանագրի՝ Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքոլին փոխարինել է Քերիմ Ուրասը։ ԱԳ նախարարի խորհրդականի օգնական Ունալ Չեվիքոզը դեսպան է նշանավել Մՙեծ Բրիտանիայում։

Ինչպես հայտնում է TRT-ն, նորանշանակ դեսպաների թվում շատ են երիտասարդ դիվանագետները, որոնցից ոմանք առաջին անգամ են նշանակվում այդ պաշտոնում։ Միակ կին դիվանագետ Լալե Ուլքերը դեսպան է նշանակվել Ղազախստանում։ Լիբանանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Սերդար Քըլըչը Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար է նշանակվել։