Երուսաղեմում շաբաթ՝ մարտի 3-ին հանկարծամահ է եղել հայ ուխտավորներից մեկը: Հայաստանի քաղաքացի 41-ամյա Տիգրան Դեմիրճյանը, ով Երուսաղեմ էր մեկնել Սուրբ Հարության տոնակատարություններին մասնակցելու համար, մինչ Ճրագալույցի արարողությունը մահացել է սրտի կաթվածից:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս օրերին Երուսաղեմի փողոցներում մշտապես հերթապահում են շտապ օգնության բուժանձնակազմեր: Նրանք իսկույն փորձել են օգնություն ցուցաբերել, բայց Տիգրան Դեմիրճյանի կյանքը փրկել չի հաջողվել:



























