Կարմիր հրապարակում Louis Vuitton տաղավարի կառուցումը ՌԴ նախագահի վարչակազմի հետ չի համաձայնեցվել: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել է Կրեմլի աղբյուրը՝ նշելով, որ նախագահի վարչակազմը պահանջել է անմիջապես ապամոնտաժել կառույցը:

Իր հերթին նախագահի գործերով վարչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը եւս հայտարարել է, որ Վարչությունը կապ չունի Կարմիր հրապարակում կառուցվող պավիլյոնի հետ:

Հսկայական սնդուկի տեսք ունեցող կառույցի ի հայտ գալը մի շարք պաշտոնյաների, հասարակական գործիչների վրդովմունքի պատճառ է հանդիսացել:

Մինչ  այդ Louis Vuitton ընկերությունում հաղորդել են, որ պավիլյոնում դեկտեմբերի երկուսից հունվարի տասնինը անցկացվելու է բարեգործական ցուցադրություն՝ «ճանապարհորդությունների ոգին» խորագրով: