Պաշտոնական Բաքվի ակտիվ ռազմատենչ քարոզչության արդյունքում այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում զգալի ավելացել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Լեւոն Մնացականյանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ռազմական խորհրդի նիստում:

Նիստին, որին մասնակցել է բարձրագույն հրամկազմը, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, քննարկվել են մարտական հերթապահություն վարելու, ինժեներական կառույցների շինարարության եւ այլ հարցեր:

Քննարկումների արդյունքում հստակեցվել են բանակային պլաններն ու կոնկրետ հանձնարարականներ են տրվել: