Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրամիության նոր Վիզային օրենսգիրքը: Փաստաթղթում, որ նախատեսում է մի շարք նորամուծություններ եւ հստակ ամրագրված արարողակարգեր, հավաքված են բոլոր իրավական նորմերը, որ կարգավորում են վիզային հարցերը: Վիզայի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ներկայացված փաստաթղթերի իսկությանն ու հավաստիությանը: Ուշադիր ուսումնասիրվելու են ապօրինի ներգաղթի ռիսկերն ու անվտանգությանը հասցված վնասները:
Վիզա տրամադրելուց հրաժարվելու դեպքում երկիրը պետք է պարզաբանի նման որոշման պատճառը: Քանի որ ԵՄ մի քանի անդամներ ստիպված են լինելու փոփոխություններ կատարել ազգային օրենսդրության մեջ։ Տվյալ դրույթը ուժի մեջ կմտնի 2011թ. ապրիլի 5-ին: Անձը կարող է բողոքարկել կոնկրետ պետության դեմ՝ նրա օրենսդրությանը համապատասխան: Դա հեշտացնելու համար պետությունը պետք է հայտատուին տեղեկություններ տրամադրի բողոքարկման ձեւաչափի վերաբերյալ:




























