Ժնեւում դեկտեմբերին կայանալիք աճուրդում կվաճառվեն ռուսական Նիկոլայ I եւ Ալեքսանդր II ցարերի անտիպ նամակները՝ հասցեագրված նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ ռուսական կայսրության այլ ներկայացուցիչներին, գրում է The Strait Times-ը:

Կազմակերպիչները հուսով են, որ  ցարական ընտանիքի անդամների նամակների վաճառքից միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ կհավաքվի:

Ռուսերենով, ֆրանսերենով եւ անգլերենով գրված նամակները գնել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում գտնվող ամերիկացի նավապետը եւ լրագրողը:  Նամակները «ընթերցողին ուղարկում են ուղիղ դեպի ռուսական ցարական կյանքի եւ քաղաքական ինտրիգների սիրտը», ասվում է հայտարարության մեջ: 1989թ. նավապետի այրին նամակները պատմաբան ընկերոջն էր տվել՝ չհասկանալով դրանց բովանդակությունը եւ նշանակությունը, հաղորդում է Gazeta.ru-ն: