Լոնդոնյան մետրոյի Brompton Road լքված կայարանի համար գնորդ է գտնվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
ՄԹ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է վաճառել իր ունեցվածքի մի մասը՝ ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակներում, իսկ այժմ հայտնվել է կայարանի գնորդ: Նախարարությունում հաղորդել են, որ համաձայնեցրել են վաճառքի նախնական պայմանները: Փաստաթղթերը ձեւակերպվելու են երկու ամիսների ընթացքում: Մետրոյի կայարանը ուսուն միլիոն դոլարի դիմաց գնել է մի ուկրաինացի միլիարդատեր, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մետրոյի ղեկավարությունում նշել են, որ գործարքը «երկրի մշակութային ժառանգության մի մասի մեծ կորուստ է»:
Brompton Road կայարանը բացվել է 1906թ Վիկտորիայի ու Ալբերտի արվեստների խոշոր թանգարանի կողքին: Այն փակվել է 1934թ:





























