Փարիզում «Pierre Bergé & Associés» աճուրդի տանը 2,9 միլիոն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Դոմինիկ դը Վիլպենի գրքերի հավաքածուն: «Հուր եւ բոց. Քաղաքական ուղի» խորագրով աճուրդին ներկայացվել է 450 լոտ: Դրանք XVI- XX դդ. գրքեր եւ ձեռագրեր են եղել: Գրականության եւ պատմության մոլի սիրահար Դոմինիկ դը Վիլպենը այդ գրքերը հավաքել էր չորս տասնամյակի ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Աճուրդը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հավաքածուատերերի եւ գրքասերների շրջանում. բոլորն էլ քաջատեղյակ էին Ժակ Շիրակի մտերիմ քաղաքական գործչի հիանալի հավաքածուի մասին: