Չինաստանի գյուղերից մեկում ծնողները Զիլի անունով 11-ամյա որդուն կապած են պահում՝ որպես հոգեկան խանգարման դեմ պայքարի ոչ ավանդական միջոց։ Հայրը հայրենի գյուղի նեղլիկ փողոցներում որդուն պտտեցնում է ոտքին ամրացված շղթայով։ Լուսանկարներն արվել են արեւելյան մերձափնյա Չժեցզյան նահանգում։ Երեխային նաեւ հայրական տան բակում սյունին կապված են տեսել։

Երբ Զիլին մեկ տարեկան է եղել, գլխի ուժեղ հարված է ստացել։ Գանգուղեղային վնասվածքը հոգեբանական խանգարման պատճառ է դարձել, հայտնում է Mail Online-ը։

Ընտանիքի անդամների խոսքով՝ իրենք այլ հնար չունեին, քանի որ տղան ագրեսիայի անվերահսկելի պոռթկումներ է ունեցել եւ հարձակվել է շրջապատի մարդկանց վրա։

Այս պահին Զիլին հաշմանդամ պապի եւ մտավոր հետամնաց հոր հետ է ապրում, նրա մայրը մահացել է քաղցկեղից, գրում է Fedpost.ru-ն։