Մոզամբիկից 34 ուղեւորներով ուղեւորատար ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել են Նամիբիայի հյուսիս-արեւելքում, որտեղ այն անհետ կորել էր երկնքում, հաղորդում է RT-ը: Տեղական ոստիկանության տվյալներով՝ ողջ մնացածներ չկան:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուից թռիչք էր իրականցնում Անգոլայի մայրաքաղաք Լուանդա ու անհետացել էր Նամիբիայի երկնքում: Հենց այստեղից են օդաչուները վերջին անգամ կապի դուրս եկել: Mozambique Airlines ավիաընկերության օդանավը սահմանված ժամին օդանավակայան չի ժամանել: Օդանավում գտնվել է 28 ուղեւոր, որոնց քաղաքացիությունը դեռ պարզ չէ ու 6 հոգանոց անձնակազմը: