Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանում գազի սակագնի բարձրացման կապակցությամբ հարցապնդում է ներկայացրել կառավարությանը: Այդ մասին ապրիլի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ ՀՅԴ-ն երեք հիմնական հարց է արծարծում: «Մենք շեշտը դնում ենք գազի գնի շուրջ կառավարության քաղաքականության վրա, Հայաստան մտնող եւ շրջանառվող ստվերային գազի ծավալների, սպառողների համար բավական բարձր սակագնի ընթացակարգերի եւ հիմնավորումների վրա»,- նշել է պատգամավորը եւ հավելել, որ իրենց խնդիրն է լուծում տալ ոչ միայն գազի գնից առաջացած խնդիրների մեղմացման միջոցով, այլ պատճառները վերացնելու նպատակով կոնկրետ միջոցառումներ իրականացնել, այն է՝ վեացնել գազի ոլորտում մենաշնորհների քաղաքականությունը:
«Մենք այսքանով չենք սահմանափակվելու, հանդես ենք գալու կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններով»,- նշել է Արծվիկ Մինասյանը:



























