2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ հնարավոր եղավ ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն ստեղծել, Ռոբերտ Քոչարյանը փորձեց հակադրել խոցելի Սերժ Սարգսյան-իրավահաջորդ ունենալու եղանակը, որը հնարավորություն կտար ներիշխանական դավադրություն իրականացնել: Ազգային Ժողովի ամբիոնից նման վերլուծություն է արել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը աղետ համարելով Հայաստանի համար:

Ըստ Դալլաքյանի՝ «ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգի խոցելիության մեջ իր ուրույն դերն է ունեցել, բայց ցանկանում է ազատվել Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապվածությունից»:

«Քոչարյանը կրկին փորձում է խոցելի դարձնել իր նախագահության գործում մեծ դերակատարում ունեցած նախագահ Սերժ Սարգսյանին՝ խաղադրույք անելով Հայաստանի հեղինակության կորստի վրա»,- նշել է Դալլաքյանն ու հիշեցրել, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք են տեղի ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, 2004-ի ապրիլի 12-ի եւ 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները: