Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ-ի ԱԱԳ-ին մեղադրել է ամբողջ աշխարհում բջջային հեռախոսների գաղտնալսման եւ դրանց տերերի տեղաշարժին հետեւելու համար: Դրանից հետո հատուկ ծառայությունները պարզում են, թե ինչպիսի կապեր կան այդ դիտարկումների միջեւ:

Նախկին գաղտնի գործակալի տրամադրած գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթն է ներկայացրել The Washington Post-ը: Ըստ փաստաթղթերի` գործակալությունը օրական հավաքում է բջջային խոսակցությունների շուրջ 5 միլիարդ ձայնագրություն:  Այն հսկայական բազա ունի:  Նման տվյալները հաստատել է ԱԱԳ-ի անանուն աղբյուրը, որը ստացել էր այդ տեղեկությունը տրամադրելու վերաբերյալ հատուկ ծառայությունների համաձայնությունը:

Միաժամանակ գործակալությունում պարզաբանել են, որ հեռախոսների գաղտնալսումը կարող է կատարվել ոչ կանխամտածված: Ազգային հետախուզության վարչության իրավական խորհրդատու Ռոբերտ Լիտը նշել է, թե «գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում ցանկացած իշխանության ժամանակ էլ մեծ մասշտաբներով տեղեկություն է հավաքվել բջջայինների գտնվելու վայրի վերաբերյալ», հայտնում է BFM-ը:

Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ ԱԱԳ-ն հետեւում է նաեւ պոռնոկայքերից օգտվողներին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների`  դա արվում է իսլամիստ ակտիվիստներին վարկաբեկելու նպատակով: