Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Բարդաքօղլուն եկեղեցիներում կրոնական արարողությունների հետ կապված հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Ալի Բարդաքօղլուն նշել է, որ Թուրքիայում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունները իրենց հավատքին համահունչ պետք է իրականացնեն իրենց կրոնական արարողությունները: «Եթե կան եկեղեցիներ, ուրեմն պետք է եկեղեցինում արվեն կրոնական արարողությունները: Անհրաժեշտ է, որ Թուրքիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունները իրենց չզգան որպես երկրորդ կարգի քաղաքացի: Կարեւոր է, որ նրանք ստանան իրենց կրոնական ուսուցումը եւ իրականացնեն անհրաժեշտ կրոնական ծիսակարգերը: Տարիներ ի վեր այս հողերում ապրող տարբեր կրոնական համայնքեր երբեք իրենց չեն զգացել երկրորդ կարգի քաղաքացիներ»,-նշել է Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Բարդաքօղլուն: