ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ապրիլի 5-11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով:
Ըստ այդմ, ոսկու գնման գին կազմել է 13232.79 (+ 428.00), բացթողնման գինը` 14383.47 (+465.22) դրամ: Արծաթի գնման գինը կազմել է 207.53 (+11.85), բացթողնման գին` 225.58 (+12.88) դրամ: Պլատինի գնման գինը կազմել է 19 440.41 (+855.86), բացթողնման գին` 21130.88 (+930.28) դրամ եւ պալադիումի գնման գինը կազմել է 5674.90 (+367.11), բացթողնման գինը` 6168.37 (+399.03) դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:



























