«Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 7-ին՝ ժամը 12-ից 14-30-ը Նորագավիթի եկեղեցում:
Հիշեցնենք, որ ճանաչված լրագրող, հրապարակախոս Գայանե Բաբայանը երեկ՝ ապրիլի 5-ին ժամը 21:50-ի սահմաններում վրաերթի էր ենթարկվել Դավիթ Անհաղթ փողոցի վրա: 06 00 147 պետհամարանիշի «Հյունդայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Եղիազարյանը վրաերթից հետո Գայանեին մեքենայով փորձել է տեղափոխել հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին լրագրողը մահացել էր:




























