Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 6-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոյին, ով Հայաստան է ժամանել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը կարեւորել է Միջազգային քրեական դատարանի գործունեությունը եւ ընդգծել դատարանի դերը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Լուի Մորենո-Օկամպոն նշել է, որ Միջազգային քրեական դատարանի հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ծանր ոճիրների, այդ թվում` ցեղասպանությունների կանխարգելումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի եւ ՄՔԴ միջեւ համագործակցության հնարավորությունները: