Երեւանում 20:30-ին սկսել է Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների բազմահազարանոց երթը։ Այս պահին, ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարները, նախագահի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների պահանջով, շարժվում են Մաշտոցի պողոտայով։ Ընդդիմադիրները մտադիր են անցնել Ամիրյան փողոցով, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակով։ Իրենց երթը, սովորության համաձայն, նրանք կավարտեն Հյուսիսային պողոտայում։

Ցուցարարների առաջին շարքերում են բանտային հագուստներ հագած երիտասարդները, ովքեր խորհրդանշում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։

Ցուցարարներին առաջնորդում են ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ղեկավարներ։