Հայաստանի խորհրդարանը 2010թ. առաջին եռամսյակում 1353 նամակ է ստացել:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 392, փոխնախագահներին` 49 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 388 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 524 նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ‎‎ֆինանսական, կենցաղային խնդիրներ: