ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլին հարավկովկասյան տարածաշրջան են այցելելու: Այդ մասին ապրիլի 7-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հաղորդում է ադրբեջանական rend News-ը:

Դեսպանի խոսքով, համանախագահները կժամանեն հին կազմով՝ Յուրի Մերզլյակով (Ռուսաստան), Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ):

«Դա կլինի Յուրի Մերզլյակովի վերջին այցը տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում»,- նկատել է Դորոխինը՝ չհստակեցնելով այցի ժամկետները: