Կրասնոդարի շրջանային դատարանը վճիռ է կայացրել ծայրահեղական «Պիտ Բուլ» խմբավորման կազմակերպչի եւ անդամներից մեկի նկատմամբ: Մեղադրյալներ Վլադիսլավ Գմիրյան եւ Պավել Վետրովը վեց տարվա ազատազրկում են ստացել խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախաքննության տվյալներով, Վլադիսլավ Գմիրյան 2007թ. փետրվարին կազմակերպել է «Պիտ Բուլ» խմբավորումը, որում ներգրավել է տասնյակ երիտասարդների: Կրասնոդարի սպորտային եւ այլ քոլեջների ուսանողները երկու տարի դաժան ծեծի էին ենթարկում ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց:

2008թ. հոկտեմբերին խմբավորման անդամները դաժան ծեծի են ենթարկել մի հայաստանցու: Նրանք մարդկանց ծեծում էին ձեռքերով եւ ոտքերով, իսկ իրենց հերոսությունները նկարահանում հեռախոսներով: Ընդ որում, տուժածների հարազատների խոսքով, Գմիրյան ողջ թափով ցատկում էր զոհի գլխին:

Ինքը՝ Գմիրյան, դատաքննության ընթացքում չի ընդունել իր մեղքը եւ հայտարարել է, թե «Կուբան» սպորտային թիմի երկրպագու է: