Ապրիլի 7-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սափարլիեւին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ-ն ողջունել է փոխվարչապետի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նաև վերհիշել Խիդիր Սափարլիեւի պաշտոնավարման շրջանը Հայաստանում՝ իբրև Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան, մասնավորապես՝ անդրադառնալով Մայր Աթոռի և Թուրքմենստանի դեսպանատան միջև առկա ջերմ հարաբերություններին:
Փոխվարչապետ Սափարլիևը ուրախությամբ հաստատել է, որ այցը լավ առիթ էր վերանորոգելու իր բարեկամությունը: Փոխվարչապետը Վեհափառին է ներկայացրել նաև իր այցի մանրամասները:




























