Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դեկտեմբերի 17-ին Փարիզում կընդունի ֆրանսիական Օ-դե-Սեն դեպարտամենտի գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում իրեն փոխարինած Պատրիկ Դեւեջյանին, ում հետ վիճել էր: Այդ մաին գրում է ֆրանսիական «L`Express» ամսագիրը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պատրիկ Դեւեջյանը բավական կտրուկ էր արտահայտվում Նիկոլա Սարկոզիի հասցեին: Քաղաքական գործիչները երկար ժամանակ բարեկամներ էին, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում չէին շփվում: Պատրիկ Դեւեջյանը տարբեր հարցերի շուրջ քննադատում էր Սարկոզիին՝ ներառյալ դեպքը, կապված որդու՝ Ժան Սարկոզիի հետ:
Պատրիկ Դեւեջյանն այժմ ֆրանսիական Օ-դե-Սեն դեպարտամենտի գերագույն խորհրդի նախագահն է, որտեղից էլ ընտրվել էր Նիկոլյա Սարկոզին: 2012թ.-ի նոյեմբերին «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարում նա աջակցեց Ֆրանսուա Ֆիյոնին, այլ ոչ թե Ժան-Ֆրանսուա Կոպեին: Այնպես որ բազում պատճառներ կան, որպեսզի Նիկոլա Սարկոզին վերականգնի նրա հետ հարաբերությունները:





























