18- Ռազմիկ Մինասյանը քարով հարվածել է հորը ծեծող համագյուղացուն: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Զինծառայող 18-ամյա Ռազմիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում իր, հոր` Սարիկ Մինասյանի և Կորյուն Գևորգյանի, Մարտին Թումանյանի միջև առաջացած վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում գետնից վերցրած քարով 2-3 մետր հեռավորությունից դիտավորությամբ հարվածել է Մարտին Թումանյանի գլխին: Վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին սպառնացող ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 10-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























