Լիտվայի արտգործնախարարը Կիեւի Եվրամայդանի մասնակիցներին նվեր տաք ձեռնոցներ է բերել:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Անկախության մայդանում հավաքված ուկրաինացիներին նվեր տաք ձեռնոցներ է բերել՝ որոնք լիտվական ազգային ոճ ունեն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: 

Լինկյավիչուսը Անկախության մայդանում հավաքված մարդկանց անձամբ է ձեռնոցները բաժանել: Բացի այդ, «ՈՒԴԱՌ» կուսակցության մամուլի ծառայության տվյալների համաձայն, Մայդան ժամանելուն պես Լինկյավիչուսը հանդիպել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին ու «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ճգնաժամից դուրս գալու ելքերը եւ ուկրանացիների եվրոպական ընտրության իրականացման հեռանկարները: