Անկառավարելի հույզերը մարմնի օրգանների գործառույթների խախտման հիմնական պատճառ են հանդիսանում, ասում է չինական բժշկությունը:
Շատերն են տառապում բարձր հուզական խոցելիությունից, իսկ դա սովորաբար բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի գործունեության վրա:
Զայրույթն ու անհանգստությունը անդրադառնում են լյարդի, վախը՝ երիկամների, տխրությունն ու դեպրեսիան ազդում են թոքերի գործունեության վրա:
Բարկությունն իր հերթին մարդու օրգանիզմում որոշակի քիմիական գործընթացներ է հարուցում, որոնց արդյունքում օրգանիզմի էներգիան հավաքվում է լյարդի շրջանում:
Էներգիայի նման կուտակումը կարող է քայքայել օրգանը: Մարդը, ով շատ ժամանակ է ծախսում մտավոր գործունեության ու մտածմունքների վրա, կարող է անգիտակցաբար վնասել ստամոքսին ու ենթաստամոքսային գեղձին:
Հին չինական իմաստության համաձայն՝ մարդու համար կենսական կարեւորություն ունի հուզական հանգստության պահպանումը եւ հուզական էներգիային մշտապես հետեւելը, որոնք արեւելքում հայտնի են Ին եւ Յան անվամբ:
Մարդկային հույզերը վերահսկելի են ու կարող են գտնվել հանգիստ վիճակում: Այդ դեպքում նրանք անվտանգ են օրգանիզմի համար, գրում է ԵվրոՍՄԻ-ն:





























