Միջպետական Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս 23-րդ կմ-ում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ամենագնացը:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 50 VU 100 համարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Ջրառատ-Արաքս միջհամայնքային ավտոճանապարհին կանչ սպասարկող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները դուրս են բերել թիվ 2 բրիգադի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 571 VL 29 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ.):

Նույն օրը, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ 15-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 3110» մակնիշի 35 To 121 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1984 թ.):

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ծաղկահովիտ – Հնաբերդ հատվածում՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Պեժո» մակնիշի 04 ՏԼ 424 համարանիշի ավտոմեքենան եւ պատկանելիությունը չպարզված տրակտոր:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ – Հնաբերդ միջհամայնքային ավտոճանապարհին՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Կտրվի լրացուցիչ տեղեկություն: