Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցի տներից մեկում, դեկտեմբերի 14-ին, ժամը 19.20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռազմիկ Յուսեֆին պատկանող թիվ 8-ի «գ» տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.37-ին, մարվել՝ 20.08-ին: Այրվել է 15ք.մ հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով: