Շիրակի մարզի Բանդիվան գյուղի տներից մեկում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 8 բնակելի առանձնատանը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել՝ 02.06-ին:

Այրվել է 30 քմ հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 41-ամյա Ա. Ս.-ն ստացել է ձեռքերի ափերի 2-րդ կարգի այրվածքներ եւ հոսպիտալացվել Գյումրիի բժշկական կենտրոն: