Արեւելյան Քեյփ նահանգի Կունու տոհմական  գյուղում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա ՀԱՀ  առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը:

Սգո արարողությունը բաղկացած է լինելուց զինվորական մեծարումից եւ տեմբու տոհմի ավանդույթներից, որի մաս կազմող խոսա ազգի ներկայացուցիչ է հանդիսանում Նելսոն Մանդելան: Առաջնորդներն արդեն տեղեկացրել են նախնիներին իրենց տոհմակցի ժամանելու մասին եւ ցուլ են զոհաբերել:

Դագաղը հրանոթի կցասայլով բերել են հատուկ նախապատրաստված տաղավարի մոտ: Ճանապարհի երկայնքով կանգնած են պատվո պահակները բոլոր տեսակի զինվորական ստորաբաժանումներից: Զինվորական նվագախումբը կատարել է քայլերթ:

Մանդելային կհուղարկավորեն իր երեք զավակների կողքին: Կունու է ժամանել մոտ 4000 մարդ, հաղորդում է BBC-ին: Նրանց թվում բարձրաստիճան հյուրեր են, ինչպես նաեւ հարազատներ, համախոհներ ու քաղաքական գործչի տոհմակիցներ: Այստեղ են նաեւ Տանզանիայի եւ Մալավիի նախագահները, Եթովպիայի վարչապետը, Զամբիայի, Իրանի եւ Նիկարագուայի փոխնախագահները, Լեսոտոյի թագավորը:

ՀԻշեցնենեք, որ Նելսոն Մանդելան վախճանվել է դեկտեմբերի 5-ին՝ 95 տարեկան հասակում: Դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի մարզադաշտում տեղի էր ունեցել նրա հոգեհանգստի պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին 91 երկրների նախագաներ ու վարչապետներ: