Երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում, դեկտեմբերի 14-ի երեկոյան ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Hraparak.am-ը:
Կայքի տեղեկություններով` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ, որն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին: Կարապետյանը քաշքշել է Սուրենյանցին, ապա ապտակներ հասցրել:
Միայն ռեստորանի աշխատակիցների ու ներկաների միջամտությունից հետո է հաջողվել բաժանել նրանց: Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, թերթին դեռ չհաջողվեց ճշտել:




























