Կիեւի Անկախության մայդանում դեկտեմբերի 15-ին ժամը 12-ին (Երեւանի ժամանակով 14-ին) ընդդիմությունը Ժողովրդական վեչե կանցկացնի: Ակցիայի շատ մասնակիցներ գիշերվա ընթացքում չեն լքել հրապարակը: Ցուցարարներ վրանները ցրված են ողջ մայդանում, այստեղ են գործում նաեւ բակային խոհանոցները, որտեղ մարդիկ կարող են անվճար բուտերբրոդներ ու թեյ ստանալ:

Ընդդիմության ակցիային մասնակցում են ամերիկյան երկու սենատոր՝ հանրապետական Ջոն ՄաքՔեյնն ու դեմոկրատ Քրիս Մերֆին, հաղորդել են «Բատկիվշչինա» կուսակցությունից: Նախօրեին Մայդանում ելույթ էր ունեցել հայտնի «Օկեան Էլզի» խումբը:

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկն ընդգծել է, որ ակցիան իրենից ներկայացնում է բողոք՝ ընդդեմ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից Ուկրաինայի՝  Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրման: Համաձայնագիրը Ուկրաինայի նախագահը կստորագրի դեկտեմբերի 17-ին, հայտարարել է Յացենյուկը, հաղորդում է TRUST.ua-ն:

Մայդանում ընդդիմության հետ միաժամանակ Մարիինյան այգում այսօր հանրահավաք են անցկացնում գործող իշխանության կողմնակիցները: