Եմենում հարձակում են գործել Ճապոնիայի հյուպատոսի վրա: Առեւանգման փորձի ժամանակ նա վնասվածք է ստացել, հաղորդում է Al Arabiya-ն: Միջադեպը տեղի է ունեցել Եմենի մայրաքաղաք Սանայում:

Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի առավոտյան, երբ հյուպատոսն իր մեքենայով ընթանում էր քաղաքում: Reuters գործակալության տվյալներով՝ ճապոնացի դիվանագետը դանակի հարված է ստացել չարագործների կողմից՝ առեւանգման փորձի ժամանակ:

Հյուպատոսին տեղափոխել են հիվանդանոց: