ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, այսօր՝ դեկտեմբերի 15-ին կժամանեն Ադրբեջան:

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ միջնորդները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բաքվում բանակցությունների ավարտից հետո միջնորդները կմեկնեն Հայաստան:

Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումից հետո պայմանավորվել են հաճախակի դարձնել շփումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: