Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել Սահմանադրական դատարան ուղղված դիմում-բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Համաձայն ընթացակարգի՝ 24 ժամվա ընթացքում ԱԺ-ն այն պետք է ներկայացնի ՍԴ-ին: Փաստաթղթի տակ ստորագրել է 34 պատգամավորներ, նրանք ՍԴ-ում վիճարկելու են կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծի մի շարք դրույթների սահմանադրականությունը, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչը հանել օրենքից:





























