Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ուշ երեկոյան ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Խորենացի փողոցում, «Այրարատ» կինոթատրոնի տարածքում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի երիտասարդ աղջիկ ահաբեկված մոտեցել է տարածքում գտնվող ոստիկաններից մեկին ու հայտնել, որ մի տղամարդ բենզին է լցրել իր վրա ու սպառնում է հրկիզել: Հրկիզելու փորձ անողը 40-անց տղամարդ է եղել:
Երբ իրավապահները փորձել են պարզել հրկիզելու պատճառը, պարզվել է, որ աղջկա՝ կեսգիշերին այդ տարածքում ծավալած «գործունեությունը» դուր չի եկել տղամարդուն եւ վերջինս որոշել է նրան «խելքի բերել»: Նա բենզինը լցրել է 26-ամյա աղջկա վրա եւ սպառնացել հրկիզել:
Չնայած տղամարդու «բարոյական» նկրտումներին, իրավապահները նրան բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին, քննություն է կատարվում:





























