Պրետորիայում կանգնեցրել են ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուշարձանը, որը մահացել է այս տարվա դեկտեմբերի սկզբին՝ իննսունվեց տարեկան հասակում, հաղորդում է  BBC News-ը:

Մանդելայի ինը մետրանոց արձանը կանգնեցրել են կառավարության շենքի մուտքի մոտ: Քանդակագործը նրան պատկերել է գրկաբաց վիճակում: Այս ժեստը իր ժողովրդի հանդեպ Մանդելայի սերն է խորհրդանշում, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել Մանդելայի հուղարկավարության հաջորդ օրն իսկ: