Ճապոնիայի ԱԳՆ-ն պաշտոնապես բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայում ռազմական ուղղաթիռի կործանման հետ: Տոկիոն պահանջել է իր տարածքում գտնվողն ամերիկյան ռազմակայանի հրամանատարությունից այլեւս բացառել նման միջադեպերը:
Նշվում է, որ ռազմական ՄՆ-60 ուղղաթիռի կործանման հետեւանքով, որը տեղի է ունեցել Միուրա քաղաքի նավահագստային գոտում, վիրավորվել է ուղղաթիռի անձնակազմի 4 անդամներից երկուսը: Տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, սակայն մոտակա բնակելի տները եղել են դեպքի վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները:
Տոկիոյում Ճապոնիայի վարչապետի նստավայրում արտակարգ շտաբ է ստեղվել, տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: Նախնական տեղեկություններով, ուղղաթիռի կործանման պատճառը անսարքությունն է եղել: Որոշվել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն ուղղաթիռը անհաջող է իջել եւ ընկել կողքի վրա:
Ուղղաթիռը պատկանել է ամերիկյան «Ջորջ Վաշինգթոն» ավիակրին:





























