Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը պաշտոնապես Անգելա Մերկելին ներկայացրել է կանցլերի պաշտոնում: Նրա թեկնածությունը պետք է դիտարկվի բունդեսթագում: Այս մասին հաղորդել է նախագահի քարտուղարությունը:
Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Գերմանիայի խորհրդարանում տեղի կունենա Մերկելի թեկնածության հետ կապված քվեարկությունը եւ տեղի կունենա կառավարության երդմնակալությունը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշենք նաեւ, որ Անգելա Մերկելը կառավարությունը գլխավորում է 2005-ից ի վեր:





























