Հայաստանը Թուրքիային լավ է ճանաչում. գիտի` որ խոսքերը ի՞նչ թուրք դիվանագետների եւ քաղաքական գործիչներին են պատկանում: Այս մասին թուրքական «Ռադիկալ» թերթի դեկտեմբերի 15-ի համարում գրել է Արիս Նալչըն: Մասնավորապես` վերոնշյալ  հոդվածում նա հանգամանալից ներկայացնում է հայկական հեռատես դիվանագիտության պատճառները:

Խոսելով ՍԾՏՀ կազմակերպության մասին նշում է, որ բոլոր ՍԾՏՀ կազմակերպության  անդամ երկրները իրենց ներկայացուցչությունները ունեն Թուրքիայում, այդ թվում եւ Հայաստանը:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանի ներկայացուցչության գրասենյակը միակ պաշտոնական գրասենյակն է, այդ պատճառով էլ կարեւոր դերակատարություն ունի:

Ստամբուլում ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչների մեծամասնությունը աշխատում են ՀՀ ԱԳՆ-ում եւ կարիերային դիվանագետներ են: Այսպես Հայաստանը Թուրքիային մոտիկից ծանոթանալու հնարավորություն է ունենում: Իսկ Թուրքիան, փոխարեն Հայաստանում իր գրասենյակը բացի եւ իր դիվանագետներին ծանոթացնի Հայաստանի հետ, մեծ «աղաբեյ»-ի դիրքերից է նայում, մինչդեռ Հայաստանը իր դիվանագետներին Ստամբուլ է ուղարկում: Այդ պատճառով էլ Երեւանում  շատ լավ հասկացան Նալբանդյանի եւ Դավութօղլուի հանդիպման եւ դրանից առաջ Դավութօղլուի տեղահանության վերաբերյալ ասածները:

Հայաստանը Թուրքիային լավ է հասկանում, Հայաստանը Թուրքիային լավ է ճանաչում: Գիտի, թե որ խոսքերը ի՞նչ թուրք  դիվանագետների եւ քաղաքական գործիչների են պատկանում:  Հայաստանը հասկանում է,  վարչապետ էրդողանի Հայաստանի քաղաքացիներին արտաքսելու ապառնալիքի տակ ինչ է քողարկված. մեծ երկրի ներքին գործերի նախարարի «Խոջալու»-ի ջարդերին մասնակցելը կրտսեր եղբոր հանդեպ  արտահայտած վերաբերմունքի դրսեւորումն է:

Այդ պատճառով էլ Հայաստանում Դավութօղլուի այս երեւանյան այցը շատ չէր արծարծվում: Բացի դրսում 100 հոգուց բաղկացած խմբի ցույցերց, հայկական  ԶԼՄ-ները ԼՂ-ի հետ կապված թուրքական մամուլում տեղ գտած չափազանցված  լուրերին ուշադրության չեն արժանացրել:

Նալչըն նշում է, որ Հայաստանում բոլորը գիտեն այն մասին, որ Թուրքիայի փորձերը օրակարգ մտցնել ԼՂ-ի հիմնահարցը, անհնարին է: Այդ միտքը նոր չէ: Տարիներով կուլիսների հետեւում շրջանառվում է այդ հարցը: Սական Հայաստանը երբեք վերոնշյալ խնդիրը բանակցային սեղանին չի  ընդունի: Նալբանդյանը ՍԾՏՀ կազմակերպության  6 ամսյա նախագահությունը Բուլղարիային փոխանցելու ժամանակ կազմակերպված մամուլի ասուլիսի լրագրողների պատասխանած հարցերին հստակ շեշտել էր, որ «Թուրքիայի հետ մինչ օրս առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակիցն ենք եղել, եւ այսուհետ էլ այդպես է լինելու»: