Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ, Հրազդան-Ջրառատ, Թթուջուր-Սարալանջ ավտոճանապարհները վրաբեր ձյան պատճառով ժամանակավորապես փակվել են:

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մազի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը եւ Երեւան-Սեւան մայրուղին, Արագածոտնի մարզի Սարալանջ, գյուղերի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները եւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Քյարքիի ոլորաններում առկա է թույլ մառախուղ:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան¬ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա¬ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: