Ուկրաինայում ընթացող իրադարձությունների արդյունքից կախված է ողջ Եվրոպայի ճակատագիրը: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

«Ինչպես շատերը Ուկրաինայում, ես նույնպես հիասթափված էի այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի որոշումից՝ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի մշակման գործընթացը: Այն, ինչ տեղի է ունենում, կենսականորեն կարեւոր է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ եվրոպական մայրցամաքի համար»,-ասել Հեյգը եւ հավելել, որ «Ուկրաինան կարեւոր եվրոպական երկիր է՝ ազդեցիկ դեր խաղալու համր պոտենցիալ հնարավորություններով»:

Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները, բոլոր դեպքերում, կվերանայեն իրենց որոշումը եւ կստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի ապագան ԵՄ-ի հետ հարաբերություններում է, հաղորդում է Սեգոդնյա.ua-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Անդրադառնալով այս ամենի մեջ Ռուսաստանի դերին, նա հայտարարել է. «Ռուսաստանն իրավունք չունի թելադրել հարեւաններին իր պայմանները»: