Նորվեգացի գիտնականները պարզել են, որ պոլինեզիական Մանգարեւա կղզու բնակիչները Լեյբնիցի հայտնագործումից շատ առաջ ակտիվորեն օգտվել են կրկնապատիկ հաշվարկման համակարգից:

Սա, ըստ նրանց, խոսում է մաթեմատիկայի հաջող զարգացման հնարավորության մասին՝  անգամ գրերի եւ թվային համակարգի բացակայության պայմաններում:

Վերջին ժամանակներս գիտական շրջանակներում չեն հանդարտվում մաթեմատիկայի ծագման շուրջ վեճերը, ինչպես նաեւ այն գործոնների, որոնք խանգարում են քարե դարում մնացած տեղաբնիկ ցեղախմբերի շրջանում դրա զարգացմանը:

Սակայն Նովեգիայի Բերգեն քաղաքի համալսարանի գիտնականներ Անդրեա Բենդերի եւ Զիգուրդ Բելլերի գտածոն կասկածի տակ է դրել այդ համոզմունքը: Գիտնականները Խաղաղ օվկիանոսի Մանգարեւա կղզու պոլինեզիացիների մոտ միանգամայն արտասովոր մաթեմատիկական հմտություններ են հայտնաբերել:

Ընդամենը 600 բնակիչ ունեցող Մանգարեւա կղզին հայտնաբերվել էր  17-րդ դարավերջում եւ 1881թ. գրավվել Ֆրանսիայի կողմից:

Համեմատելով պոլինեզիական տարբեր լեզուների թվանունները՝ Բենդերն ու Բելլերը հայտնաբերել են, որ Մանգարեւայի բնակիչները անցյալում հաշվարկման հատուկ խառը  համակարգ են կիրառել, որը բաղկացած է բազային տասնորդական համակարգից եւ լրացուցիչ երեք կրկնակ շերտերից, որոնք կղզու բնակիչներին օգնել են թվերը հիշել՝ ընդհուպ տասը միլիոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածը: