Երեւանի Խանջյան եւ Չայկովսկիի փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, իրար են բախվել «Շկոդա Ֆաբիա» եւ «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Շկոդա Ֆաբիա»-ի 2 ուղեւորուհիները  մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: